Բավ է պառակտվել
12-05-2014 13:25

«Յուրաքանչյուր վերջանական կարգավորում իր մեջ պետք է ունենա փոխզիջում».քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլի ընթաքում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ չնայած այն փաստին, որ վերջին տարիներին Ադրբեջանն արագացնում է սպառազինությունների մրցավազքը, տարբեր ճանապարհներով հայկական կողմերն ի վիճակի են պահպանել ռազմատեխնիկական բալանսը շփման գոտում, ինչն էլ ապահովում է փխրուն հրադադարի ռեժիմը: Բացի այդ, այն իրավիճակը, որ արդեն երկու տասնամյակ է պահպանվում է արցախյան հակամարտության գոտում, բացատրվում է նաև մեկ այլ բաղադրիչով, որն է համանախագահ երկրների ներգրավվածությունն է շրջանային անվտանգության խնդիրներին: «Այս երկուսն են հիմնական բաղադրիչներն այն փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման, որ ունենք: Որը փաստացի արդեն քսան տարի է կա, պատերազմը չի սկսվել»,- ասաց փորձագետն ու հավելեց. «Յուրաքանչյուր վերջանական կարգավորում իր մեջ պետք է ունենա փոխզիջում: Իսկ արցախյան հակամարտության դեպքում երեք տարբերակ կա` ստատուս քվո, խաղաղության վերջնական հաստատում կամ պատերազմ: Վերջինից բոլորը խուսափում են»: Ըստ Ս. Մինասյանի՝՝ որևէ կոմպրոմիսային մոտեցումների Ադրբեջանի կողմից անհնար է սպասել: Ստեղծվում է մի իրավիճակ, որ ստատուս քվոն անխուսափելի է դառնում: Բանախոսը նաև անրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հայտարարությանը, նա նշեց, որ բոլորին հասկանալի է, թե դա ինչ պատճառներով էր հնչեցվել և մանարամասնեց. «Մի կողմից դա կապված էր հրադադարի ռեժիմի 20-ամյակի հետ, մյուս կողմից Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների լարվածության սրումն է մեր տարածաշրջանում: Բայց հասկանալի է, որ հնչեցված կետերն ու կարծիքը անհնար են առանց մյուս երկու համանախագահների դիրքորոշման: Մենք տեսանք, որ հենց երեկ երեք համանախագահները նոր հայտարարություն արեցին, որտեղ կրկնեցին այն բոլոր մոտեցումները, որոնք կային և ձևավորվել են վերջին տասնամյակում, հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ»:
Քաղաքագետը նաև համոզմունք հայտնեց, որ այս պահին ոչ Մադրիդյան սկզբունքները, ոչ դրանց հիմքում ընկած գաղափարները իրագործելի չեն: Կան դրույթներ, որոնց պատաստ չեն բանակցային կողմերը կամ դրանցից մեկը: Կան դրույթներ, որոնք իրագործելի չեն: