Բավ է պառակտվել
30-04-2014 18:14

Նոր կառավարությունը քիչ խոսելու և շատ անելու է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի նոր կառավարությունը քիչ խոսելու է եւ շատ անելու է: Աբրահամյանը հիշեցրել է, որ կառավարության նոր ծրագիրը խորհրդարանում կներկայացվի մայիսին:
՛՛Այն բազմաբառ չի լինի: Միշտ ավելի լավ է մտածել գործի, քան բառերի մասին: Եթե մենք շատ գրենք, իսկ քիչ անենք, արժանի կլինենք դատապարտման: Իսկ եթե հակառակը, կարող ենք արժանանալ ձեր դրվատանքին՛՛,- ասել է Աբրահամյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանին:

Վարչապետը նշել է, թե նախարարներին հանձնարարել է առավելագույնս կոռեկտ լինել պատգամավորների նկատմամբ: ՛՛Պատասխան վերաբերմունք մենք սպասում ենք պատգամավորներից՛՛,- ասել է նա: