Բավ է պառակտվել
07-10-2022 19:02

Կարեն Անդրեասյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահ է ընտրվել օրերս (ԲԴԽ) նոր նախագահ է ընտրվել օրերս հրաժարական տված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։ Անդրեասյանի ընտրության մասին հաղորդվում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջում։

Նախօրեին խորհրդարանը Անդրեասյանին և արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին ընտրեց Բարձրագույն դատական ​​խորհրդի նոր անդամ։ Նրանց թեկնածությունն առաջադրել է իշխող խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Անդրեասյանը Արդարադատության նախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 3-ին։ Թումանյանցը Արդարադատության փոխնախարար էր դարձել 2021 թվականի սեպտեմբերի 30-ին։