Բավ է պառակտվել
28-03-2014 12:11

«Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել».ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը մինչ Գլխավոր ասամբլեայում քվեարկություն հանդես է եկել մեկանաբանությամբ, տեղեկանում ենք Արտգործնախարարության Facebook-ի էջից: Մեկնաբանության մեջ ասվում է. «Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ- կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից»,- ասվում է գրառմանը մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել: Ղրիմի հանրաքվեի արդյունքների դեմ բանաձևին կողմ է քվեարկել 100 պետություն, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ դեմ է քվեարկել 11 պետություն, որոնց թվում` Հայաստանը:

Փաստաթղթում նշվում է, որ «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական ուժ չունի և չի կարող հիմք հանդիսանալ Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլի կարգավիճակի փոփոխման համար:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը չի ընդունում ՄԱԿ- ԳԱ-ի` Ղրիմի հանրաքվեի հարցով ծրագիրը` համարելով, որ այն «հակասական բնույթ է կրում»: