Բավ է պառակտվել
06-05-2014 14:01

«Նոր ձևավորված կառավարությունն ավելի պրագմանտիկ է, ավելի մոտ դառը իրականությանը».քաղտեխնոլոգ

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, ըստ որի նոր ձևավորված կառավարությունն ավելի պրագմանտիկ է, ավելի մոտ դառը իրականությանը: «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործող համակարգի համար ամենաներդաշնակ թեկնածուն էր»,-նշեց բանախոսը: Լրագրողների այն հարցին, թե թե ինչո՞ւ սպորտի և երիտասարդության նախարարությունը կրկին ԲՀԿ-ին վերադարձվեց, քաղտեխնոլոգն ասաց, որ դա փաթեթի մի մասն է. «Գալուստ Սահակյանին դեմ չքվեարկելը, իսկ առաջիկայում կառավարության ծրագրի քվեարկությունն է լինելու: Այն, թե ինչ եղավ Գալուստ Սահակյանի ընտրության ժամանակ, դրանից ելնելով ենթադրում եմ, որ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ծրագրին էլ կողմ քվեարկի»: վերջինիս կարծիքով կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն կփորձի քառյակի մյուս ուժերի հետ համատեղ, ընդհանուր հանդես գալ, որպեսզի ԱԺ նախագահի քվեարկության նման միայն իրենք կողմ հանդես չգան: Անրադառնալով ֆիննախ-ՊԵԿ միավորմանը, Կ. Քոչարյանն ասաց, որ աշխարհում ընդունված է, որ ծախսող և հավաքող մարմինները պետք է մեկ կառույցում լինեն, և հենց արևմտյան ֆինանսական ստրուկտուրաները տարիների շարունակ լոբբինգ են արել, որ այդ կառույցները միանան: