Բավ է պառակտվել
24-01-2015 10:03

Կասպրշիկը անհանգստացած է ԼՂՀ հակամարտության գոտում լարվածության կապակցությամբ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը անհանգստության հիմքեր է տալիս ԵԱՀԿ գործող նախագահին, Մինսկի խմբի համանախագահներին և ինձ», - հայտարարել է Կասպրշիկը:
Դեսպանը հայտնել է, որ տեղեկություն է ստացել շփման գծում զինադադարի ռեժիմը խախտելու ժամանակ ծանր զինամթերքի օգտագործման, ինչպես նաև սահմանը և շփման գիծը խախտելու մասին: «Բացի այդ մարդկային զոհերի մասին տեղեկություններ կան: Հունվարի 14-ին իմ գրասենյակը դիտարկում է կատարել շփման գծում: Ես անձամբ ներկա չեմ եղել դիտարկմանը, քանի որ Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման եմ եղել: Վերադառնալուն պես ես այցելել եմ Երևանը և Լեռնային Ղարաբաղը դիտարկում անցկացնելու համար», - հայտարարել է դեսպանը: