Բավ է պառակտվել
25-12-2014 10:26

Նազարբաևը վավերացրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը

Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են ԵՏՄ-ի մասին պայմանագրով։Օրինագծի ընդունումը թույլ կտա ԵՏՄ անդամ-պետություններին ստեղծել պայմաններ տնտեսական ինտեգրման զարգացման համար՝ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու շահերից ելնելով։Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայաստանի և Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին։ Երևանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների կողմից 2014թ. հոկտեմբերի 10-ին: