Բավ է պառակտվել
02-03-2015 09:36

Լավրովն ու Քերին այսօր կքննարկեն Բորիս Նեմցովի սպանության բացահայտման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում կայանալիք հանդիպման ընթացքում կխոսեն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության բացահայտման մասին:
 Այդ մասին Ջոն Քերին ասել է հարցազրույցում: 
Փետրվարի 28-ին ԱՄՆ պետքարտուղարը ռուսական իշխանություններին կոչ էր արել գտնել և արդարադատության առաջ կանգնեցնել ռուս ընդդիմադրի սպանության մեղավորներին: 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջոն Քերին մարտի 2-ին բանակցություններ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: