Բավ է պառակտվել
01-07-2016 07:43

Քերրին կոչ է արել ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներին կատարել իրենց պարտավորությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի հետ ու կոչ արել խուսափել լարվածությունից ԼՂ հակամարտության գոտում:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Քերրին երկու նախագահների հետ առանձին հեռախոսազրույցների ժամանակ հիշատակել է, որ վերջին շրջանում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է:

«Քերրին դրականորեն նշել է, որ հրադադարը ԼՂ շփման գծում էականորեն պահպանվում է վերջին շաբաթներին, եւ նախագահներին կոչ է արել խուսափել լարվածությունից՝ խաղաղ գործընթացի խթանման համար»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրությունում:

Ամերիկացի դիվանագետը դիմել է երկու երկրների նախագահներին՝ կոչ անելով կատարել այն պարտավորությունները, որոնք վերջիններս ստանձնել են Վիեննայում (մայիսին) եւ Սանկտ Պետերբուրգում (հունիսին) կայացած հանդիպումների ժամանակ: