Բավ է պառակտվել
28-11-2016 16:05

Քերին փորձում Է Սիրիայի շուրջը ՌԴ­ի հետ համաձայնության հասնել նախքան Թրամփի պաշտոնակալությունը

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին «համառ և անհավանական ջանքեր է ներդնում» Հալեպի շրջափակման դադարեցման մասին Ռուսաստանի հետ բանակցություններում: Բարաք Օբամայի աշխատակազմը ձգտում է միասնական հանգուցալուծման հասնել Մոսկվայի հետ մինչ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Այս մասին հայտնում են Սպիտակ տան միաժամանակ 4 աղբյուրներ:
Աղբյուրների հաղորդմամբ` Քերիի ջանքերը ռիսկային են, բայց միևնույն ժամանակ, դրանք վերջին քայլերն են, որոնցով հնարավոր է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին համոզել դադարեցնել Հալեպի շրջափակումը:
Ըստ աղբյուրի` ԱՄՆ-ը մտադիր է նեղացնել բանակցությունների շրջանակը` ներառելով միայն Հալեպը: Բացի այդ, երկրի իշխանությունները ցանկանում են այդ բանակցություններում ներառել Սաուդյան Արաբիային, Քաթարին, Թուրքիային և Իրանին:
Վաշինգթոնը ծրագրում է նաև սիրիական ընդդիմությանն առանձնացնել «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումից, որի զինյալները պետք է լքեն Հալեպի արևելյան հատվածները: ԱՄՆ-ի այդ քայլին ի պատասխան` Ռուսաստանն ու Սիրիան պետք է դադարեցնեն Հալեպի շրջափակումը և թույլ տան մարդասիրական օգնության տրամադրումը:
Մատնանշվում է նաև, որ Քերին շաբաթական առնվազն 2 անգամ շփվում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: