Բավ է պառակտվել
22-01-2016 14:53

Քերրի. մոտ ամիսների ընթացքում հնարավոր կլինի իրականացնել «Մինսկ -2»-ը և չեղարկել պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համոզված է, որ առաջիկա ամիսների ընթացքում, հնարավոր է կատարել Մինսկի համաձայնագիրը, և հանգել մի կետի, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են հանվել:

«Շաբաթվա սկզբին, այստեղ Դավոսում ԱՄՆ փոխնախագահ (Ջոզեֆ) Բայդենը և ես հանդիպում ենք ունեցել Ուկրաինայի նախագահ (Պյոտոր) Պորոշենկոյի հետ, որպեսզի օգնենք ապահովել Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացմանը: Եվ ես վստահ եմ, որ շնորհիվ երկու կողմերի ջանքերի ու խնդրի լուծման օրինական փորձերի՝ առաջիկա ամիսներին հնարավոր է Մինսկի համաձայնագրի կատարումն ու այն պահին մոտենալը, երբ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կհանվեն»,- ասել է Քերին՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նիստի ժամանակ։ Ռուսաստանի և Արևմուտքի Միջև հարաբերությունները վատթարացել էին Ուկրաինայում իրավիճակի հետ կապված: Ուկրաինայի իշխանությունները անցած տարվա ապրիլին ռազմական գործողություններ են մեկնարկել անջատված Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների հետ: ՄԱԿ-ի վերջին տվյալներով, հակամարտության զոհ են դարձել ավելի քան 9000 մարդ: Դոնբասում իրավիճակի կարգավորումը քննարկվում է: