Բավ է պառակտվել
14-07-2016 11:59

Քերին Մոսկվայում` ինչի մասին առավել դժվար կլինի խոսել Պուտինի և Լավրովի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր Մոսկվա է ժամանում՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու: Պաշտոնական օրակարգի մասին հայտարարվել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաջորդ օրը Քերին բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ենթադրվում է, որ Քերին Ռուսաստանի իշխանություններին կառաջարկի նոր նախաձեռնություններ՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի շուրջ:
Առաջարկվելու է հետախուզական տվյալների փոխանակման համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Բացի այդ, պետքարտուղարը կառաջարկի համաժամանակացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարվածները ԻՊ-ի ահաբեկիչներին:

Հօգուտ Սիրիայի շուրջ նոր համաձայնագրի, վկայում է նաև այն փաստը, որ քննարկմանը կմասնակցի նախագահ Պուտինը:
Սակայն, խոսելով հնարավոր մերձեցման մասին, հարկավոր է հիշել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների էական տարբերությունները: Այս հակասությունների համալիրից կարելի է առանզնացնել չորս հիմնական միավոր.

  • Նախագահ Ասադի կարգավիճակը
  • Ահաբեկչական կազմակերպությունների ցուցակները
  • Ռմբակոծումների համատեղ պլանավորումը
  • Սիրիայում ոչնչացման ենթակա օբեկտները

Լավրով - Քերի հանդիպումների հաճախականությունը վկայում է կողմերի պատրաստակամությունը պարբերաբար խորհրդակցելու միմյանց հետ առանցքային հարցերի շուրջ, թեև սովորական աշխատանքային այցելությունների քողի տակ, և մեծամասամբ փակ դռների հետևում: