Բավ է պառակտվել
16-05-2014 19:37

ԱՄՆ պետքարտուղարը ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ Ուկրաինայում ընտրությունների ձախողման դեպքում

Միացյալ նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին խոստացել է Ռուսաստանի դեմ կիրառել ավելի խիստ և մասշտաբային տնտեսական պատժամիջոցներ, եթե Ուկրաինայի նախագահական ընտրությունները ձախողվեն:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ, որի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ նախազգուշացրել է Մոսկվային և նրա խամաճիկներին` չփորձել տապալել մայիսի 25-ին նշանակված ընտրությունները: Ինչպես պետդեպարտամենտի բարձրաստիճան դիվանագիտակն աղբյուրն է հայտնել, Վաշինգտոնն այս անգամ կիրառելու է կետային հարվածների քաղաքականություն: