Բավ է պառակտվել
20-12-2014 12:30

Ինձ համար Եվրոպան Եվրամիություն չէ. Արմեն Աշոտյան

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար Եվրոպա չի նշանակում Եվրամիություն: Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե կրթական բոլոր ծրագրերը կապված են հենց եվրոպական չափանիշների հետ, երբ Հայաստանը ընդամենը մի քանի օրից դառնում է ԵՏՄ անդամ, Աշոտյանը պատասխանեց. «Նախ Աշոտյանական պատասխան, թե իմ պատկերացմամբ` ինչ է նշանակում Եվրոպա եւ եվրոպական: Ինձ համար Եվրոպան Եվրամիություն չէ: Ես չեմ համարում, որ Հայաստանն ու Ռուսաստանը Եվրոպա չեն: Սանկտ Պետերբուրգը եվրոպական քաղաքակրթության լավագույն քաղաքներից է, Պուշկինը եվրոպական գրող է: Ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, ապա կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է ունենա իր կրթական բաղադրիչը, ունենա իր կրթական համընդհանուր ծրագիրը, որը չի հակադրվի եվրոպականին»: