Բավ է պառակտվել
11-02-2015 16:02

Կիևը պատրաստ է ռազմական դրություն մտցնել

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են երկրի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնել Դոնբասում հակամարտության սրացման դեպքում, հայտարարել է չորեքշաբթի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Եվ ես, և կառավարությունը. և Գերագույն ռադան պատրաստ ենք անցնել Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու որոշմանը: Ես չեմ տատանվելու որոշումը ընդունելու հարցում, եթե ագրեսորի անպատասխանատու գործողությունները հանգեցնեն հակամարտության հետագա սրացմանը»,- ասել է Պորոշենկոն լայն շրջանակով կառավարության նիստի ժամանակ: Պորոշենկոյի հայտարարությունները Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ՝ «Մեր կողմից մշակվող ապակենտրոնացումը ընդհանուր ոչինչ չի ունենալու դաշնայնացման հետ: Ուկրաինան եղել է և կմնա ունիտար պետություն»: «Ցավոք, մենք պետք է պատրաստ լինեն երկու տարբերակի՝ խաղաղությանը և մեր երկրի պաշտպանությանը»: