Կիեւը չի խզի դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություները Մոսկվայի հետ։ Այս մասին հատնում է Ուկրաինայի ԱԳՆ նղեկավար Պավլո Կլիմկինին։ «Դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում բանակցությունները կտարվեն միայն միջնորդների մասնակցությամբ։ Կասկածում եմ, որ նման իրավիճակը, երբ «մեր հարցը» պիտի լուծվի «առանց մեզ», ստեղծված իրավիճակից ամենալավ ելքն է»,-հայտարարել է երկրի գլխավոր դիվանագետը։ Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում Մինսկի պայմանավորվածությունները վտանգի տակ կդրվեն։ Բացի այդ, երկու երկրները իրենց տարածքներում կփակեն միմյանց պատկանող բոլոր հյուպատոսական հաստատությունները։ «Ո՞վ է այդ ժամանակ օգնելու Ռուսաստանում գտնվող մեր միլիոնավոր քաղաքացիներին»,- նշել է նախարարը։
Բավ է պառակտվել