Բավ է պառակտվել
03-07-2014 15:32

Կիևի վրա կարող են ազդել արևմտյան գործընկերները

Ուկրաինայի հարցով բեռլինյան պայմանավորվածությունների կատարման հարցում որոշիչ դեր պետք է խաղան արեւմտյան գործընկերները, որոնք պետք է ազդեն Կիեւի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, որպեսզի Բեռլինում համաձայնեցված դեկլարացիան կատարվի, որոշիչ դեր պետք է խաղան արեւմտյան գործընկերները, որպեսզի Կիեւի իշխանություններին համոզեն դեկլարացիայում ամրագրված կոչին հետեւելու անհրաժեշտության հարցում. կոնտակտային խումբ գումարել՝ հրադադարի ռեժիմի հարցում երկկողմանի համաձայնության հասնելու համար:
«Հանդես ենք գալիս համապատասխան հանդիպում անցկացնելու օգտին: Հարավ-արեւելքի ներկայացուցիչները երեկ արդեն հայտարարեցին, որ պատրաստ են դրան,- ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:- Հերթը մեր արեւմտյան գործընկերներինն է, որպեսզի համոզեն Կիեւի իշխանություններին, որոնք մասնակցում են նման հանդիպումներին, արագորեն համաձայնեցնել այն անցկացնելու ընդունելի վայրը»:

«Վայրը պետք է անվտանգ լինի եւ, իհարկե, լինի Ուկրաինայի տարածքում: Եվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հարավ-արեւելքի առաջնորդները հիմա Դոնեցկում եւ Լուգանսկում են, նրանց դեմ ռազմական գործողություններ են իրականացվում, որովհետեւ հաշտեցումը դադարեցվել է»,- վստահ է Լավրովը: