Բավ է պառակտվել
19-12-2018 13:42

Ղրղստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Զասի թեկնածությունը։

Ղրղզստանը կողմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։

“Այս տարի ՀԱՊԿ–ում նախագահությունը փոխանցվել է Ղրղզստանին, և ես արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին (Ստանիսլավ Զասին` ԻՖ), մենք զրուցել ենք, և ես ստորագրել եմ համապատասխան որոշումը”,– հայտարարել է Ժեենբեկովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով “Ինտերֆաքսի” հարցին։

“Ես կարծում եմ, որ մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք ՀԱՊԿ–ի նման կարևոր և անհրաժեշտ կառույցը”,- նշել է Ղրղզստանի նախագահը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հայաստանը վաղաժամ հետ է կանչել նախատեսված 3 տարվա փոխարեն ընդամենը մեկ և կես տարի պաշտոնավարած իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Սեմերիկովը։

Հուլիսին Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել 2008թ․Հյաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ մեղադրվող Յու․Խաչատուրովին, ապա՝ ազատել է նրան գրավի դիմաց։

Նոլեմբերի սկզբին, ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության նստաշրջանի արդյունքներով՝ Ն․Նազարբաևը հայտարարել է, որ համաձայն կազմակերպության կանոնադրության Հայաստանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է առաջադրվի Բելառուսի կողմից։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։

Երևանում չեն հաստատել Ա․Լուկաշենկոյի հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։

“Հարցը դեռևս որոշված չէ։ (...) Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ”, - ասել է “Ինտերֆաքսին” Հայաստանի վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը դեկտեմբերի 6-ին։

Երևանը պնդում է, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։