Բավ է պառակտվել
14-06-2014 09:00

Կիսելյովը Հայաստանի և Ղարաբաղի թեմաներով խոսելիս ցուցադրեց իր հիմարությունը. Մ. Կոլերով

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ օրերս ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթին:

Նա գրել է. «Ինձ պարտավոր եմ համարում իմ կարծիքը հստակ ներկայացնել. Կիսելյովը Հայաստանի և Ղարաբաղի թեմաներով Երևանում արած իր անիմաստ ու անիրազեկ մեկնաբանություններով ո′չ միայն բազմիցս տապալվել է, այլև՝ ցուցադրել իր հիմարությունն ու անտարբերությունը ռուսերենի շուրջ հայտարարություններ անելիս: Կցանկանայի ավելի կոպիտ արտահայտվել, սակայն չեմ փոխի իմ ոճը՝ հանուն այս խայտառակ միջադեպի: Ռուսաստանը հերթական անգամ արտասահմանում ինտելեկտի և ուժի փոխարեն բաց հետույքն է ցուցադրել»:

Հիշեցնենք, որ ռուս լրագրողը բառացի ասել էր. «Թեև Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, նշանակում է` Ռուսաստանն է հեռացել»: