Բավ է պառակտվել
22-09-2021 10:06

Չինաստանը պատրաստ է նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հետ համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունն»,- ասվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության կողմից հրապարակված ուղերձում: Ըստ հաղորդագրության՝ Չինաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հայ գործընկերոջ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար:

Լի Քեցյանը բարգավաճում է մաղթել Հայաստանի Հանրապետությանն, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն: