Բավ է պառակտվել
08-08-2022 18:21

Չինաստանը կոչ է արել լուծել տարաձայնությունները երկխոսության միջոցով

Չինաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին խուսափել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից, հայտարարել է ճեպազրույցին ՉԾՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին։

«Հուսով ենք, որ կողմերը կհետևեն հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և կխուսափեն իրավիճակի հետագա սրումից»,– Վան Վենբինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամական երկրներ են։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն հնարավորություններ կգտնեն՝ տարաձայնությունները լուծելու քաղաքական երկխոսության շրջանակում: