Բավ է պառակտվել
08-03-2022 12:55

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին բացահայտել Ուկրաինայում կենսալաբորատորիաների մասին տեղեկատվությունը

ԱՄՆ իշխանությունները պետք է անհապաղ բացահայտեն Ուկրաինայում տեղակայված ռազմական կենսաբանական լաբորատորիաների և այնտեղ ուսումնասիրվող վիրուսների մասին տեղեկատվությունն, ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը։ Այսպես է, նա մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վրա։

Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ Ուկրաինայի ՊՆ Կենտրոնական սանիտարահամաճարակային վարչության լաբորատորիաները ներգրավված են եղել ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրում։ Չինաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Ուկրաինայում գործել են ամերիկյան 26 լաբորատորիա և նմանատիպ այլ օբյեկտներ։

«Միացյալ Նահանգները, որպես լաբորատորիաների մասին ամենաշատ տեղեկատվություն ունեցող կողմը, պետք է հնարավորինս արագ բացահայտեն համապատասխան տվյալներն, այդ թվում՝ այնտեղ եղած վիրուսների և դրանց հետազոտությունների էության մասին», - հորդորել է Չժաո Լիցզյանը (մեջբերումն ըստ ՏԱՍՍ-ի):

2020 թվականի հուլիսին Ուկրաինայում քրեական հետաքննություն է սկսվել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ «Ընդդիմադիր հարթակ՝ Հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը պնդում է, որ այդ լաբորատորիաների գործունեությունը «գաղտնիք է հանրային ոլորտի համար»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի «ապաազգայնացման և ապառազմականացման» ռազմական գործողության մասին։ Արևմտյան երկրները դատապարտել են այս որոշումը և կիրառել կոշտ հակառուսական պատժամիջոցներ, ինչպես նաև մեծացրել են Կիևին զենքի մատակարարումները։