Բավ է պառակտվել
25-05-2021 13:21

Ադրբեջանը կփորձի ազդել Հայաստանում ընտրական գործընթացի վրա․ Քոչարյան

Ադրբեջանը փորձելու է քայլեր ձեռնարկել և հայտարարություններ անել Հայաստանում ընտրական գործընթացի վրա ազդելու համար, հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ասուլիսի ժամանակ»:

«Ադրբեջանում այս օրերին հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների համատեքստում: Այս տեսակետից մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից»,- հայտարարել է նա։

Քոչարյանը ասել է, որ չի կասկածում, թե ինչ նախապատվություններ ունի Ադրբեջանը գալիք ընտրությունների կոնտեքստում, ում նա կուզի տեսնել Հայաստանի ընտրված վարչապետ։ Նա չի բացառել, որ Ադրբեջանը կարող է հայտարարություններ անել և այլ գործողություններ ձեռնարկել։