Բավ է պառակտվել
05-04-2021 17:35

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելով դաշինքը

Հայաստանի նախկին նախագահը նշել է, որ կուսակցությունների նախընտրական դաշինքը կարող է կազմված լինել երկու քաղաքական ուժերից։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն հայտնել է, որ կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ գլխավորելոբ դաշինքը։ Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված է անցկացնել հոինիսի 20-ին։ Վերջին ժամանակներս նախկին նախագահը բազմիցս ասել է, որ կմասնակցի ընտրություններին դրանց կայանալու դեպքում։ Սակայն նա չի պարզաբանել մասնակցության ձևաչափը։

Քոչարյանը հիշեցրել է, որ 10 տարի եղել է պետության ղեկավար, սակայն անկուսակցական է։

«Կմասնակցեմ ընտրություններին՝ գլխավորելով դաշինքը, ամենայն հավանականությամբ կլինի երկու կուսակցություն»,- նշել է նախկին նախագահը։

Քոչարյանը չի նշել, թե որ կուսակցություններն են ստեղծելու դաշինք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ կուսակցություններից մեկը կարող է լինել ՀՅ Դաշնակցությունը։