Բավ է պառակտվել
01-06-2021 11:28

Քոչարյանը կարծում է, որ հարկավոր է սահմանափակել Հայաստանի վարչապետի լիազորությունները

Հայաստանի երկրորդ նախագահը կարծում է, որ Հայաստանի պետական իշխանական կառուցվածքում խանգարված է զսպումների և հակակշիռների ամբողջ համակարգը։

Հայաստանում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին անխոհեմ քայլ էր։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա կարծում է, որ հարկավոր է սահմանափակել վարչապետի լիազորությունները։

«Հայաստանի ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություն, որքան Հայաստանի վարչապետը, որն, ըստ նրա, անթույլատրելի է․․․ Խոսել խորհրդարանական հանրապետության մասին անխոհեմ է։ Իմ կարծիքով, դա ճիշտ քայլ չէր։ Կարծում եմ, պետք է առնվազն մեկ կամ կես քայլ հետ անել»,- նշել է Քոչարյանը։

Նախկին նախագահի կարծիքով, գործող վարչապետը չպետք է այնքան լիազորություններ ունենա, որքան ունի հիմա։ Նա կարծում է, որ ներկայումս իշխանությունը Հայաստանում գրեթե ոչ մի հակակշիռ չունի։

«Խախտված են զսպումների և հակակշիռների բոլոր մեխանիզմները, որոնք պետք է գոյություն ունենան պետական իշխանության համակարգում»,- կարծում է նա։

Գործող համակարգը պետք է զգույշ փոխել, բայց, միանշանակ, պետք է որոշակի քայլեր արվեն այդ ուղղությամբ։

«Առնվազն, կրճատել վարչապետի անձնական իշխանությունը։ Իրավապահ մարմինները չպետք է ենթարկվեն անձամբ երկրի վարչապետին։ Սա խայտառակություն է։ Սա ոչ մի դեպքում չէր կարելի անել»,- հավելել է նա։

Նախկին նախագահը հիշեցրել է, որ իր կառավարման օրոք էլ է Սահմանադրությունը փոխվել։ Թույլատրվել էր երկքաղաքացիությունը, սահմանվել քաղաքացիություն ստանալու կարգն, ինչի շնորհիվ արտասահմանում բնակվող շատ հայեր կարողացան քաղաքացիություն ստանալ։