Բավ է պառակտվել
25-05-2021 12:34

Քոչարյանը խոսել է Արցախի շուրջ բանակցությունների վերսկսման վրա հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ազդեցության մասին

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման վրա, ասել է երեքշաբթի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս պահին դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է, կապված է հենց այդ հարցի հետ»,- ասել է նա «Հայաստան» դաշինքն ղեկավարների ասուլիսի ժամանակ:

Քոչարյանը կարծում է, որ ընդհանրապես, դելիմիտացիայից պետք չի չափից ավելի վախենալ, ուղղակի հիմա դա բավականին խնդրահարույց է։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ (ներառված է «Հայաստան» դաշինքում), Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր հերթին ասեց, որ իրավիճակը Սյունիքում շարունակում է մնալ կայուն լարված։
«Եթե մի քիչ էլ այսպես մնա, կարծում եմ, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռավորության վրա տեղաբաշխված են ադրբեջանական զինված ուժերը», – հայտարարեց նա։
Հակոբյանի խոսքով, Հայաստանի իշխանություններն արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, և բանակցային գործընթացը մտնում է, եթե արդեն չի մտել, փակուղի։
«Ես շարունակում եմ պնդել, որ այնտեղ հիմա տեղաբաշխված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչ», – շեշտել է նա։
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը։
Մայիսի 20–ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ տարածքի տարբեր հատվածներում գտնվում է մոտ 500–600 ադրբեջանցի զինվորականներ։