Բավ է պառակտվել
20-10-2020 17:28

Երբ ՀՀ կդիմի ՀԱՊԿ -ին

Շատ կարևոր է, որ առ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից առավել ակտիվ են Ռուսաստանն ու Ֆրանսիան, որովհետև հրադադարի երկրորոդ փորձը փորձում էր առաջ տանել հենց ֆրանսիական կողմը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 «Հիմա ամերիկյան կողմի միանալն է կարևոր: Տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի: Չլինի այնպես, որ անընդհատ այսինչ ժամից հրադադար հայտարարվի, հետո այն խախտվի», - ասաց բանախոսը:


Անդրադառնալով հարցին, թե որքանով է մեզ բավարարում միջազգային հանրության արձագանքը:
Նրա խոսքով՝ տարբեր արձագանքներ կան, բայց շատ դեպքերում, իրոք, բավարարված չեն:

«Չի կարելի դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես տարածք, որը ճանաչված չէ, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից: Չի կարելի տարբերակել մարդկանց՝ կախված՝ որ սուբյեկտում են բնակվում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, նա, ով հույս ունի, որ օտարը կգա իրեն օգնելու, դատապարտված է:

Հարցին ինչո՞ւ Հայաստանը չի դիմում  ՀԱՊԿ-ին՝ Քոչարյանը նշեց, որ պետք է ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն առաջանա:

«Կրակոցները գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ դեռ վաղ է: Եթե հարձակում լինի, նախ՝ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք ՀԱՊԿ-ին, որին արդեն պետք է կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին տեղեկացնի ՄԱԿ-ը: Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ»,- նշեց Քոչարյանը: