Բավ է պառակտվել
09-09-2020 13:56

Երբ կհրապարակվի ապրիլյան քննիչ հանձանաժողվի զեկույցը

Պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման դրված աշխարհազոր ստեղծելու մասին գաղափարը կարևոր եմ համարում և Գլխավոր շտաբի պետի տիրույթում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Աշխարհազոր ստեղծելու առաջարկն իր մեջ շատ մեծ ռիսկ է պարունակում, և այդ հարցի քննարկումը լինելու է շատ բովանդակային և լուրջ,: Աշխարհազորը պետք է դիտել որպես բանակի ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու է իր մասնակցության չափաբաժինը», - ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Զինված ուժերից բացի, Հայաստանի իշխանությունները նախատեսում են նաև աշխարհազոր ստեղծել՝ մինչև 100 հազար աշխարհազորայինով։ Դա է պատճառը, որ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել. նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի հրապարակմանը՝Քոչարյանը նշեց,որ ակտիվ ամփոփոիչ աշխատանքներ են ընթանում, և այս ամսվա ընթացքում զեկույցն ամբողջությամբ կներկայացվի ԱԺ նախագահին:

«Զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի, բաց բաժիններ: Ես ամեն ինչ անելու եմ որպեսզի զոհվածների հարազատները ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին», - ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահը կրկին շեշտեց՝ Ապրիլյան պատերազմի սկզբնական փուլում զինվորները դիրքերում սննդի և փամփուշտների պակաս չեն ունեցել:

«Եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ: Ինչո՞ւ է այդպես եղել. մենք տալու ենք բացատրություններ: Ես կարող եմ վստահաբար ասել, որ շատ կարևոր հարցերի պատասխաններ եք գտնելու», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց՝ միայն վերջնական զեկույցի արդյունքում հասարակությունը հնարավորություն կունենա տեղեկանալու՝ քառօրյա պատերազմական գործողությունների որ հատվածում են արձանագրվել հաղթանակներ, որոնցում՝ բացթողումներ, հայկական կողմը լուծե՞լ է իր առջև դրված խնդիրը, թե ոչ:

 

 

Արմինե Գևորգյան