Բավ է պառակտվել
21-03-2019 18:27

“Երբ գա ժամանակը՝ ելույթ կունենամ”․Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Հայաստանի նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանն իր հրաժարականից մեկ տարի անց առաջին անգամ պատասխանել է լրագրողի հարցին։

Նախօրեին պետության նախկին ղեկավարը, ով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, այցելել է Երևանի Շախմատի տուն։ Այնտեղ Հաաստանի Հանրային հեռուստաալիքի թղթակիցը հարցրել է Սարգսյանին, երբ է նա նախատեսում հանրային ելույթ ունենալ։

“Երբ գա ժամանակը՝ ելույթ կունենամ”,-պատասխանել է նա։