բավ է պառակտվել
23-10-2020 13:22

Երբ կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ Երևանի ժամանակով ժամը 17:30-ին Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ ժամը 18:30-ին, բանակցություններ կվարի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Պետքարտուղարը Պոմպեոն չորեքշաբթի հայտարարել էր, որ իրավիճակը բարդ է: «Բարդ դիվանագիտական ​​իրավիճակ է: Մեր, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր երկրների տեսակետը շարունակում է մնալ այն, որ առաջ շարժվելու ճիշտ ուղին հակամարտության դադարեցումն է, հայտարարելը՝ դեէսկալացիա ապահովելու անհրաժեշտության մասին », — նշել է նա:

Վաշինգտոնում կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:
Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

Արմինե Գևորգյան

Տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը (տեսանյութ)
Կայացավ Մնացականյանի և Լավրովի հանդիպումը Մոսկվայում
Մոսկվայում կայացել է Պատրուշևի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը
Ե՞րբ կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հարկավոր է գտնել անհրաժեշտ մեխանիզմ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը համար