Բավ է պառակտվել
24-09-2018 18:38

Քաղաքական համակարգի կոլապս․ հարմար ժամանակ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների համար

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը թափուր էր Տարոն Մարգարյանի՝ հուլիսի 9-ին տրված հրաժարականից հետո։
Ընտրություններին համոզիչ հաղթանակ է տարել “Իմ քայլը” դաշինքը, որին աջակցում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ քաղաքական ուժին իր ձայն է տվել ընտրողների 81,06%-ը։ Այսպիսով, “Իմ քայլը” դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ինքնաբերաբար դառնում է Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ։ Նա պաշտոնավարման կանցնի հոկտեմբերի 10-ից։ Իր ֆեյսբուքյան էջում, դիմելով երևանցիներին՝ Մարությանն ասել է․ “Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ։ Այն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական է և վճռական ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին։ Հպարտ եմ, որ ձեզնից մեկն եմ և որ ձեր մի մասնիկն եմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն վարկյան ծառայել ձեզ, որպեսզի միասին Երևանը մեր երազանքի քաղաք դարձնենք”։
Երկրորդ տեղում է 6,95% հավաքած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն էր Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն ելույթ է ունեցել, ճանաչելով ընտրությունների արդյունքները և շնորհավորել է հաղթողին։ Հատկանշական է, որ “Բարգավաճ Հայաստանը” համարվում էր “Իմ քայլը” դաշինքի հիմնական մրցակիցը, և նախընտրական արշավի վերջին օրերին պայքարի բավականին կոշտ մարտավարություն էր ընտրել։
Հավաքելով 4,99%՝ երրորդ տեղն է զբաղեցրել “Լույս” դաշինքը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ դաշինքը չի հաղթահարել անհրաժեշտ շեմը (8% դաշինքների համար և 6%՝ կուսակցությունների), օրենսդրության համաձայն, օրենսդրական մարմնում պետք է աշխատի առնվազն երեք քաղաքական ուժ, ուստի “Լույսը” ավտոմատ կերպով մտնում է ավագանի։ Զեյնալյանն ու մի շարք այլ թեկնածուներ նույնպես շնորհավորել են “Իմ քայլը” դաշինքին հաղթանակի կապակցությամբ։ Մայրաքաղաքի ընտրությունների մնացած մասնակիցները 2%-ից քիչ ձայն են հավաքել և չեն անցել օրենսդիր մարմին։
“Թավշյա հեղափոխության” արդյունքում իշխանափոխությունից հետո ներկայիս ընտրությունները երկրում առաջինն են։ Նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ընդհանրապես հրաժարվել էր մասնակցությունից, հայտարարելով, որ երկրում քաղաքային ընտրություններից ավելի լուրջ մարտահրավերներ կան։ Բացատրությունը, սակայն, քիչ համոզիչ է, քանի որ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն իր ներկայիս վարկանիշով չէր գերազանցի անհրաժեշտ 6%-ի շեմը։
Նախկին իշխանությունների չարախնդության առարկան էր ընտրություններին ցածր մասնակցությունը՝ 43,65% կամ ձայնի իրավունք ունեցող 848 343 ընտրողից 370 323-ը։ Անդրադառնալով այս ցուցանիշին վարչապետը կարծիք է հայտնել, որ պատճառն այն է, որ երթուղային տաքսիներով և ավտոբուսներով մարդկանց ընտրատեղեմասեր բերելը մնացել է անցյալում։ Փաշինյանը նաև նշել է, որ ընտրացուցակները չեն արտացոլում իրականությունը, քանի որ դրանցում Հայաստանից ավելի քան 20 տարի բացակայող քաղաքացիների անուններ են ընդգրկված։
Մինչդեռ Հայատանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյբուքյան էջում հետևյալ գրառումն էր արել․”չեմ ուզում հավատալ, որ վարչապետն ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կացմակերպելու խոստումը։ Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է”։
Հատկանշական է, որ 2017 թ մայիսին կայացած քաղաքպետի նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկել էր ընտրողների 40,99%-ը կամ 842 147 մարդ։ Այսինքն տարբերությունը կազմել է 2,6% հօգուտ ներկայիս ընտրությունների, սակայն ապրիլյան հեղափախության ֆոնին քաղաքացիների ավելի բարձր ակտիվություն էր ակնկալվում։
Մինչդեռ ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշնյանն ընտրությունների արդյունքներն անվանել էր վկայությունն այն բանի, որ հակահեղափոխության հնարավորության մասին բոլոր խոսակցություններն անհիմն են։ “Ընտրությունների արդյունքներն այսօր հաստատեցին իրադարձությունների նման զարգացման անհնարինությունը, - նշել է նա։
Վարչապետը նկատել է, որ ավագանու ընտրությունները հատուկ քաղաքական ենթատեքստ ունեին, քանի որ ավելի վաղ նա խնդրել էր քաղաքացիներին “Իմ քայլի” օգտին քվեարկելով իրենց վերաբերմունքն արտահայտել խորհրդարանական արտահերթ ընտրությունների նկատմամբ։ Նա հայտնել է, որ մոտակա ժամանակներս խորհրդակցություններ կկազմակերպվեն խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցի ու պայմանների վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրել է, որ ավելի վաղ հայտարարվել էր մինչև հաջորդ տարվա հունիսն ընտրությունների անցկացման հնարավորության մասին: “Սակայն պոտենցիալ ներդրողների այն սպասողական վիճակը, ում երկարաժամկետ քաղաքական հաստատումներ են պետք, ինչպես նաև տնտեսական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը խոսում են այն մասին, որ ընտրություններն պետք է ավելի շուտ կայանան, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք տնտեսության վերականգնման գործընթացը”,- ասել է կառավարության ղեկավարը։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարել է հրապարակել Նյու-Յորքի “Յել” ակումբում Փաշինյանի փակ հանդիպումից, պատմելով, որ հանդիպման ընթացքում վարչապետը հայտարարել է խորհրդարանը հնարավորինս շուտ լուծարելու անհրաժեշտութայն մասին։
“Ակնհայտ է, որ սա կապված է ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության ավելի ու ավելի ագրեսիվ դիրքորոշման, այլև Երևանի ավագանու ընտրություններին “Քաղաքացիական պայմանագրի” բացարձակ հաղթանակի հետ”, - կարծում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած մնացած ուժերի պարտությանը։ Այլոց թվում հիշատակվել է նաև “Լույս” դաշինքը, և ասվել է, որ այն փաստը, որ նրանք ավագանի չեն անցել, նշանակում է, որ ժողովուրդը չի աջակցում այդ ուժերին։ Այս փաստը վարչապետը մանդատ է համարում, որը թույլ է տալիս այլ կերպ խոսել մնացած քաղաքական ուժերի հետ, չնայած այդ մանդատը նա վաղուց ուներ”,- նշել է փարձագետը։ Մարտիրոսյանը նկատել է, որ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն իր լուրջ քայլից առաջ փորձում է ստանալ քաղաքացիների մանդատը, ինչն, ըստ փորձագետի՝ աշխատանքի ոչ այդքան արդյունավետ ոճ է։ “Նա արդեն ստացել է հեղափոխության ուժով գործելու աներկբա մանդատը։ Մնում է լիովին իրագործել այն։ Կա վտանգ, որ արդեն ունեցած մանդատը մասնատելով և չիրագործելով Փաշինյանին ավելի դժվար կլինի նորը ստանալ”։ Միևնույն ժամանակ քաղաքագետը համարում է, որ կարիք չկա ամեն անգամ քաղաքացիների մանդատն ստանալ։
Կարելի է փաստել, որ առանց կեղծիքների, ահաբեկման, կաշառքների և խարդախությունների անցած ընտրություններն ինքնատիպ լակմուսաթուղթ են դարձել ամբողջ քաղաքական դաշտի համար։ Կարելի է ասել, որ նախկինում համեմատաբար բարձր արդյունքներ ցուցաբերող այնպիսի քաղաքական ուժեր, ինչպիսիք են “Դաշնակցությունը” (1,62%), “Ժառանգությունը” (0,75%), “Օրինաց երկիրը” (1,09%) վերջնականապես կորցրել են քաղաքացիների աջակցությունը։ Ինչ վերաբերում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ցածր արդյունքներին՝ հարկ է հիշեցնել, որ այս կուսակցության ավանդական ընտրազանգվածը, որպես օրենք՝ մայրաքաղաքի բնակիչներ չեն։

Եվ չնայած այս ընտրությունները համապետական մասշտաբի չէին, այնուամենայնիվ բոլորին հայտնի է, որ Երևանում է բնակվում Հայաստանի բնակչության մեծամասնությունը և այստեղ են կենտրոնացված քաղաքականապես ակտիվ քաղաքացիները։ Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ այսօր քաղաքական համակարգը կոլապսի մեջ է և պատրաստ չէ խորհրդարանական ընտրություններին, ինչից էլ կարող է օտվել վարչապետը։

Հեղինակային հոդված