Բավ է պառակտվել
21-02-2023 20:03

ԵՄ առաքելության հրամանատարը ներկայացրել է Փաշինյանին Հայաստանում իրականացվելիք աշխատանքը

Երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին և նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդել է Կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջունել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը և ընդգծել, որ այն նպաստ կբերի տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովմանը:

ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին՝ առաքելությանը ցուցաբերած օժանդակության համար և անդրադարձել Հայաստանում իրականացվելիք աշխատանքներին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը վերաբերող հարցերի և համագործակցության օրակարգի շուրջ:
Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 20-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը երկամյա մանդատ ունի Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում։

Ավելի վաղ, 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը, Հայաստանում աշխատել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMCAP): Այն բաղկացած էր 40 քաղաքացիական մասնագետներից, որոնք մշտադիտարկում էին իրականացրել Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ վերլուծության և զեկույցներ կազմելու նպատակով։