Բավ է պառակտվել
26-12-2022 11:43

ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով աատ տեղաշարժը

«Լաչինի միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու համար»,- գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն իր Twitter-ի էջում։
Դունյա Միյատովիչը հավելել է, որ այդ քայլը պետք է արվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 14-րդ օրը
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։