Բավ է պառակտվել
31-01-2015 11:07

ԱԺ հանձնաժողովները քննարկել են ՀՀ մի շարք օրենքներ փոփոխելու հարցը

Հունվարի 30-ին կայացել են ԱԺ մշտական հանձնաժողովների պետական-իրավական, տարածքայինկառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակական հարցերով նիստերը համապատասխանաբար Հ. Սահակյանի, Ս.Մարգարյանի, Մ. Գրիգորյանի և Է. Վարդանյանի նախագահությամբ: Վերը նշված հանձնաժողովների նիստերի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք օրենքներում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին», «Դրամարկային գործողությունների մասին», «Կուսակցությունների մասին» և մի շարք կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը: Քննարկվող նախագծերի հարցով հանձնաժողովներում համապատասխանաբար ելույթ են ունեցել ՀՀ Արդարադատության նախագահի տեղակալ Ա. Մկրտչյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կ. Արեյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Տարասյանը, ԱԺ պատգամավոր Հ. Բաբուխանյանը: