Բավ է պառակտվել
29-11-2022 19:50

ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովը հավանություն տվեց «Կենսաբանական և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին»

Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեքշաբթի տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը։ Այն վարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը:

Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը: