Բավ է պառակտվել
16-08-2021 10:44

Կոնգրեսականը պահանջել է ԱՄՆ պետքարտուղարությունից դադարեցնել Ալիևի ագրեսիան տարածաշրջանում

Ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Պետդեպարտամենտից պահանջել է օգտագործել առկա բոլոր գործիքներն ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիան կասեցնելու համար:

Այս մասին Փալոնեն գրել է իր Twitter-ում, տեղադրելով նաև CNN Turk հեռուստաընկերությանը Ալիևի տված հարցազրույցի մի հատվածի հղումը։

«(Ալիևի) մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ անցած տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ալիևի անարդարացի փաստարկների ակնհայտ նշան են: ԱՄՆ-ն չպետք է երկու կողմերին մեղադրի տարածաշրջանում արյունահեղության և անկայունության համար», - ընդգծել է կոնգրեսականը: