Բավ է պառակտվել
26-06-2019 12:23

ԱՄՆ կոնգրեսականները ցանանում են արգելել Թրամփին առանց թույլտվության հարվածներ հասցնել Իրանին

Ամերիկացի կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը և Էնտոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ ռազմական բյուջեում, որը թույլ չի տա երկրի նախագահ Դոնալդ Թրամփին առանց կոնգրեսի հավանության օգտագործել ֆինանսական միջոցները Իրանին հարված հասցնելու համար։

“Նախագահ Թրամփը կանխամտածված և անհեռատեսորեն տանում է մեզ դեպի Իրանի հետ հակամարտություն, ինչը հղի Է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սանձազերծմամբ”,- ասված Է Բրաունի հայտարարության մեջ: Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը կայանում է նրանում, որ Իրանը բերվի բանակցությունների սեղանի շուրջ և նրան հնարավորություն չտրվի միջուկային զենք ստանալ: Բրաունի կարծիքով, Թրամփի կողմից ստեղծված մթնոլորտում այդ մասին մոռացել են ինչպես կոնգրեսականներն, այնպես Էլ հասարակ ամերիկացիները: 

Հաննան նշել է, որ անցած շաբաթ Թրամփը չեղարկել է Իրանին հասցվելիք հարվածը դրանից մի քանի րոպե առաջ: Այդ հարվածը ԱՄՆ-ին կներքաշեր «տրիլիոն դոլար արժողությամբ ևս մեկ պատերազմի մեջ Մերձավոր Արևելքում»՝ հակառակ նախագահի նախընտրական խոստումների, հավելել Է նա:

Հեթցի հայտարարության մեջ ասված Է, որ “ոչ սահմանադրական, անվերջ պատերազմները Մերձավոր Արևելքում ոչ թե ուժեղացնում, այլ ավելի են թուլացնում Ամերիկան”: Նա ընդունել Է, որ Միացյալ Նահանգները պետք Է ուժ դրսևորեն Իրանի նկատմամբ, բայց ռազմական ցանկացած գործողության վերաբերյալ որոշումը պետք Է ընդունի Կոնգրեսը սահմանադրական հիմքի վրա:

Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն ափամերձ Հորմոզգան նահանգում խոցել է Իրանի օդային տարածքը խախտած ամերիկյան անօդաչու թռչող սարք: Ավելի ուշ ԱՄՆ ՊՆ-ն հաստատել է անօդաչու սարքի կործանման մասին լուրը, սակայն հայտարարել է, որ այն խոցվել է Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում։

Դրանից հետո Թրամփը տեղեկացրել է, որ չեղարկել է Իրանին հարված հասցնելու որոշումը նախատեսված ժամից տաս րոպե առաջ, քանի որ այն համարել է անհամաչափ անօդաչու սարքի հետ կապված միջադեպի հետ։