Բավ է պառակտվել
29-05-2021 11:58

Կոնգրեսականները կոչ են արել Պետդեպարտամենտին պատասխանատվության ենթարկել Ալիևին Հայաստանի դեմ ագրեսիայի համար

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով աշխատանքային խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի առնչությամբ:

Այս մասին հայտնում է Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք անհանգստացած ենք Գեղարքունիքում հայկական տարածքում ադրբեջանական ուժերի գործողություններով, որոնք հանգեցրին հայ զինծառայողի մահվան և ևս վեցի առևանգման: Խիստ անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահաբեր ագրեսիայի համար: Մենք կշարունակենք համագործակցել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ երաշխավորելու, որ ԱՄՆ-ն օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքներն, այդ թվում՝ պատժամիջոցներն, այդ վայրագությունները դադարեցնելու համար», - ասված է հայտարարության մեջ: