Բավ է պառակտվել
06-01-2022 15:44

Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ երկրների հավաքական խաղաղապահ ուժերի ստոաբաժանումներ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն սահմանափակ ժամանակով Ղազախստանի Հանրապետություն են ուղարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար, հայտնում են կազմակերպության մամլո ծառայությունից։

Խաղաղապահ ուժերի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունը, իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադառնալու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցության ցուցաբերումը։

Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվել են օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներն ու զորամասերը:

Ներկայումս խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը։