Բավ է պառակտվել
26-02-2020 17:55

Գրագողություն 3 մլն դրամով․ սկանդալ Հայաստանում “Այո”-ի քարոզչական շտաբի պատկերանշանի շուրջ

 

Հայաստանը պատրաստվում է ապրիլի 5-ին անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, և քաղաքական ուժերը սկսում են ակտիվ քարոզարշավը։

՛Այո” -ի շտաբը նախօրեին անցկացրել է քարոզարշավի համար դրամահավաքի հանդիսավոր միջոցառում: Հայտարարվել են նաև քարոզարշավի պատկերանշան ընտրելու համար կազմակերպված բաց մրցույթի հաղթողները:

Երրորդ տեղը գրավել է Աստղիկ Մարգարյանը, ստանալով 1 միլիոն դրամ մրցանակ (մոտ 2,1 հազար դոլար): Երկրորդ տեղը 2 միլիոն դրամ (մոտ 4,2 հազար դոլար) մրցանակով զբաղեցրել է Strategy Solutions ընկերությունն։ Ընդ որում, երկու պատկերանշանն էլ գնվել են և դարձել հանրային սեփականություն։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Garoon Agency ընկերությունը, որն իր պատկերանշանի համար արժանացել է 3 մլն դրամ մրցանակի (շուրջ 6,3հազ դոլար)։

Մրցանակը հանձնել է անձամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի “Այո”-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը:

Լոգոյի վրա պատկերված է կապտամանուշակագույն ոճավորված գրառմամբ “Այո” բառը՝ տեղադրված սպիտակ կտավի անկյունում:

Հեղինակային իրավունք

Աղմուկը բարձրացավ հաջորդ օրը, երբ սոցիալական ցանցերում հայտնվեցին 1991 թվականի հանրաքվեի պատկերանշանի լուսանկարները:

Մակագրությունների նմանությունն ակնհայտ է. տառատեսակը և մակագրության ոճն ամբողջովին համընկնում են: Տարբերվում են միայն պատկերանշանի ետնամասը (բնօրինակի վրա մակագրությունն արված է զանգի ֆոնի վրա) և մակագրության թեքությունը։

Հայտարարվել է օպերատիվ որոնում

Իրավիճակին արձագանքել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում։

“Փնտրվում է բնօրինակի հեղինակը”, - գրել է նա, տեղադրելով հին պատկերանշանի լուսանկարը։

Փոխվարչապետը չի նշել, թե ինչ նպատակով են փնտրում հեղինակին և ինչ է նախատեսված ձեռնարկել։ Հնարավոր է, որ պատկերանշանի ինքնատիպության վերաբերյալ կասկածները ծագել են նաև “Այո” -ի շտաբում: