Բավ է պառակտվել
09-05-2022 18:33

Կոպիրկինը՝ Սոթքի կրակակոծման մասին․ անհրաժեշտ է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ստեղծել էսկալացիայի վտանգ

Ռուսաստանը շահագրգռված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների, ասել է ալսօր լրագրողներին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ -ին Կոպիրկինը, մեկնաբանելով մայիսի ադրբեջանական զինուժի կողմից Սոթքի հանքավայրի ինտենսիվ կրակակոծմանը։

«Անհրաժեշտ է, որ կողմերը զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ: Մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից»,- ասել է Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ այիսի 7-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:

Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքի աշխատակիցներից մեկը: