Բավ է պառակտվել
24-12-2019 14:44

Կոպիրկինը հորդորել է չքաղաքականացնել հայ նախկին պաշտոնյաների Ռուսաստանում գտնվելու հարցը

Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հորդորել է չքաղաքականացնել մի շարք հայ նախկին պաշտոնյաների (ովքեր Հայաստանում անցնում են քրեական գործերով) Ռուսաստան մեկնելու փաստը։

Ինչպես նշել է դեսպանը երեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ, նրանք միայն Ռուսաստան չէ, որ մեկնում են, յուրաքանչյուրը մեկնում ՝ այնտեղ, ուր “ավելի նպատակահարմար է գտնում”։

“Ուստի ես չէի առանձնացնի Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է (Հայաստանի քաղաքացիների՝ խմբ.) արտահանձնմանը՝ այս հարցը չարժե քաղաքականացնել։ Սա առաջին հերթին իրավական հարց է, որը լուծվում է մեր երկրների իրավասու մարմինների կողմից”,- ասել է նա։

Ինչպես կարծում է Կոպիրկինը, սա այն հարցը չէ, որ պետք է ազդի երկկողմ հարաբերությունների վրա։ “Ես դեմ եմ այն մտածված քաղաքականացնելուն”,- նշել է նա։

Ըստ տեղեկությունների, տվյալ պահին Ռուսաստանում են գտնվում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը (ով մեղադրվում է 2008թ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ), նախկին պատգամավոր և դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը (մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, ապօրինի եկամուտները լեգալիզացնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ), նախկին դատախազ, հայկական խորհրդարանի նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը (մեղադրվում է ՔՕ հինգ հոդվածով, այդ թվում՝ գործակցություն ծառայողական կեղծիքին, հանցագործության կոծկում, քաղաքացիական գործով ապացույցների կեղծում)։

Նախօրեին հայկական ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ օրերս Մոսկվա է մեկնել դատավոր Սամվել Ուզունյանը (1999թ հոկտեմբերի 27-ին ԱԺ ահաբեկչության գործը քննած դատավոր), ով մեղադրվում է կաշառակերության մեջ։