Բավ է պառակտվել
27-04-2016 12:07

Կոմկուսն առաջարկում է Կուբայում հրթիռներ տեղակայել ՌԴ եւ ՀՀ պաշտպանության համար

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հղած ուղերձում առաջարկել են վերականգնել Լուրդեսում ռադիոորսիչների կենտրոնի աշխատանքը եւ ռուսական հրթիռային համակարգեր տեղակայել Կուբայում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամների պաշտպանության համար։ Նրանց խոսքով՝ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՆ-ը մայիսին մտադիր է HIMARS տիպի հրթիռային սարքավորումներ տեղակայել Թուրքիայի հարավ-արեւելքում։ «Պետք է նշել, որ այդ զինատեսակի տակտիկատեխնիկական բնութագրիչները թույլ են տալիս նաեւ օգտագործել մինչեւ 500 կմ շառավղով հրթիռներ։ Այդպիսով՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցների, առաջին հերթին՝ Հայաստանի համար սպառնալիք է ստեղծվում»,- ասված է հայտարարության մեջ։ Պատգամավորները կարծում են, որ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի գործողություններին ի պատասխան: