Բավ է պառակտվել
08-12-2022 21:37

Կրեմլը հայտարարել է Փաշինյան հետ Պուտինի հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում, Բիշքեկում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուրբաթ օրը Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին։

«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ։