Բավ է պառակտվել
12-07-2016 15:37

Ռուսաստանի նախագահի պաշտոնը կարող է նաև կին զբաղեցնել.Կրեմլ

Սահմանադրության համաձայն՝ կինը կարող է զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, դա հնարավոր է»,– ասել է նա։

Պեսկովը նշել է, որ այստեղ անհրաժեշտ է առաջին հերթին առաջնորդվել գործող օրենսդրությամբ, քանի որ սահմանադրության մեջ նշված է, թե ով կարող է դառնալ նախագահ, և ինչ գենդերային տարբերություններ կան։

Բացի այդ, մամուլի քարտուղարը հավելել է, որ ՌԴ կառավարության եւ խորհրդարանի կազմում աշխատում են բազմաթիվ կանայք։