Բավ է պառակտվել
21-06-2021 14:10

Կրեմլը շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ

Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ և հաղթհարել դժվարություններն։ Այս մասին երկուշաբթի ասել է լրագրողներին ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես է նա պատասխանել հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում Հայաստանի ընտրությունների արդյունքները և ինչպիսին է տրամադրվածությունը Երևանի հետ փոխգործակցելու հարցում։ Պեսկովը հավաստիացրել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանից ստացվող տեղեկատվությանը։

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել երկրում առկա դժվարությունները և դուրս գալ կայուն զարգացման հետագիծ», - ասել է Կրեմլի խոսնակը: - Այդ թվում՝ եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի Նախագահի [Վլադիմիր Պուտինի] անմիջական մասնակցությամբ»:

Մոսկվան ողջունում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են, հավելել է նա։ «Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել[վարչապետի ժ․պ․ Նիկոլ] Փաշինյանի կուսակցությունը։ Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ։

Կիրակի օրը Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ԿԸՀ-ի՝ բոլոր ընտրատեղամասերից քվեաթերթիկները մշակելուց հետո Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 53,92%, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 21,04%: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել դաշինքների համար նախատեսված 7% շեմը, բայց այն ունի ամենաբարձր երրորդ ցուցանիշը: Քանի որ, ըստ օրենքի, խորհրդարանում պետք է լինի առնվազն երեք քաղաքական ուժ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, զբաղեցնելով երրորդ տեղը, տեղ կգտնի օրենսդիր մարմնում։