Բավ է պառակտվել
15-07-2016 12:40

Կրեմլ. Պուտինն ու Քերրին Բաշար Ասադի ճակատագրի հարցով համաձայնության չեն եկել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չեն քննարկել Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ–ի ռազմական համագործակցության հնարավորությունը եւ չեն պայմանավորվել երկրի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ քննարկվել են համագործակցության տարբեր ձեւերը, բայց ահաբեկչության դեմ պայքարի պլանում զինվորականների անմիջական համագործակցության եւ փոխգործակցության թեման չի շոշափվել։ Պեսկովը նշել է, որ կողմերը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի արդյունավետությունը բարձրացնելու հարցում առանձնապես չեն մոտեցել իրական համագործակցությանը։ «Շարունակվել է շփումը, որը բավական կառուցողական է, բավական բաց»,– ասել է Պեսկովը։

Կողմերը նաեւ համաձայնության չեն եկել այն հարցում, թե արդյոք Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է լքի իր պաշտոնը։