Բավ է պառակտվել
13-02-2025 23:01

Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են հանդիպում անցկացնել չեզոք երկրում

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են արագ պայմանավորվել վայրի շուրջ և հանդիպումն անցկացնել երրորդ երկրում։ Հանդիպման վայրը դեռ ընտրված չէ, սակայն քննարկվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Коммерсант-ը։

Նա նաեւ նշել է, որ Պուտինը վավերական հրավեր ունի ԱՄՆ այցելելու, իսկ Թրամփը՝ Ռուսաստան գալու հրավեր։

«Գագաթնաժողովը տեղի կունենա նախքան հնարավոր այցերի փոխանակումը»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Նա մանրամասնեց, որ նախագահների այցերը Միացյալ Նահանգներ և Ռուսաստան կարող են տեղի ունենալ երրորդ երկրում գագաթնաժողովից հետո։

Սաուդյան Արաբիայի հետ կապված՝ Պեսկովը նշել է, որ թագավորությունը լավ գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, և նրա մայրաքաղաքում հանդիպումը հարմար է երկու կողմերին։ «Սակայն որոշումը դեռ վերջնական չի կայացվել, դա կորոշվի աշխատանքային մակարդակով»,- հավելեց մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպումը, որի շուրջ պայմանավորվել են հեռախոսազրույցի ժամանակ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։