Բավ է պառակտվել
27-03-2020 19:55

Կրեմլը որոշել է սահմանադրական փոփոխությունների քվեարկության նոր ամսաթվերը

Սահմանադրության փոփոխությունների քվեարկության նոր հնարավոր ամսաթվեր են ընտրվել մայիսի 27-ը և հունիսի 3-ը, հայտնել են РБК- ին Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներից:

Երկու օրն էլ չորեքշաբթի են, ինչպես և քվեարկության ի սկզբանե նշանակված օրը՝ ապրիլի 22-ը։ Քվեարկության օրը կլինի ոչ աշխատանքային:

РБК- ի զրուցակիցները հնարավոր են համարում նաև, որ սահմանադրական փոփոխությունների քվերկությունը հետաձգվի մինչև այս տարվա սեպտեմբեր և կայանա քվերկության միասնական օրը։ Բայց Կրեմլի համար այս տարբերակն անցանկալի է: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:

Նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը հետաձգելու մասին։ Նա չի նշել նոր ամսաթիվ: Որոշումը կկայացվի երկրում իրավիճակի զարգացումից կախված, շեշտել է Պուտինը: