Բավ է պառակտվել
05-07-2021 17:49

Հայաստանի ՍԴ-ն նշանակել է արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննության օրը

Սահմանադրական դատարանը որոշել է հուլիսի 9-ին քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները, տեղեկացվում է ՍԴ կայքում։

Սահմանադրական դատարանը որոշել է միավորել «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հետ կապվաժ գործերը և քննել դատարանի նույն նիստում:

Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը:

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման արտահերթ ընտրություններ: Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն հաղթել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53,91% արդյունքով: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է 21.09%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%: